Հայաստանում շատ կան գեղեցիկ և յուրահատուկ հյուրանոցներ։ Առանձնացրել ենք դրանցից 7-ը , որոնք մեզ ամենաշատն են դուր եկել և խորհուրդ ենք տալիս ապայման այցելել։
Լաստիվեր Ռեզորտ
Եթե ցանկանում եք լիցքաթափվել և հանգստանալ գեղեցիկ տեսարանով հյուրանոցում, ապա ընտրեք այս հյուրանոցը։ Այն տեղակայված է հենց ժայռի վրա և ունի յուրահատուկ տեսարան։ Հյուրանոցի տարածքում կա ջեռուցվող լողավազան, հետևաբար յուրահատուկ ժամանցը ցուրտ եղանակին նույնպես ապահովված է։
Հյուրանոցը գտնվում է Ենոքավանում, այն Հայաստանի ամենականաչ տարածաշրջաններից մեկն է։ Այստեղից կարելի է գնալ Յել Էքստրիմ Պարկ և վայելել նաև էքստրեմալ ժամանց։
Այստեղ այցելում են մարդիկ, ովքեր վարում են շատ ակտիվ կյանք՝ զբաղվում են յոգայով և հեծանվասպորտով, գնում են արշավների։ Այս վայրը գտնվում է Սմբատաբերդ ամրոցի մոտ, որը թվագրվում է 5-րդ դարին։ Եվ բացի այդ ամրոցի գոյության ողջ ընթացքում, այստեղ ապրել են Հայաստանի հզորագույն թագավորական տները՝ Բագրատունիները, Օրբելյանները և նույնիսկ հռոմեական կայսրները՝ Հռոմի կառավարության ընթացքում։ Արևին այն հյուրանոցն է, որը պարտադիր պետք է լինի Հայաստանում ճանապարհորդողի ացելության ցանկում։
![](/images/content/103019793_1436510813200926_6557884753253643476_o.png)
Հայտնվելով այստեղ մեկ վայրկյան կարելի է կասկածել, թե դուք չեք գտնվում Հայաստանում։ Այս ամրոցը կառուցված է Հայաստանի համար անսովոր ոճով, հենց ինքը անվանումը խոսում է դրա մասին։ Դրան զուգահեռ այն այնքան է ինտեգրված շրջակա միջավայր, որ այժմ իր տեղում անհնար է պատկերացնել այլ որևէ բան։ Հյուրանոցը գտնվում է Դիլիջանում։ Ալպյան Ամրոցը գտնվում է անտառում, ինչը հնարավորություն է ընձեռում կտրվել աշխարհից և հանգստանալ։
![](/images/content/93871725_117239029937927_1683073210855194624_o.jpg)
Այս հյուրանոցը ունի հատուկ առաքելություն և որպեսզի դուք էլ լինեք ինչ որ առանձնահատուկ բանի մի մասնիկ, պարզապես պետք է գալ այստեղ և ապրել։ Ընդամենը 12 համար, որոնք ինտեգրված են COAF Smart Campus-ում , որտեղ գտնվում է COAF Smart Center-ը։
Հյուրանոցը համապատասխանում է 4 աստղանի բուտիկ-հյուրանոցի բոլոր պահանջներին, չնայած ի սկզբանե եղել է հյուրատուն։
Համարների դիզայնը, պանորամայով պատուհանները, որոնք բացում են ձեր առջև շրջակա միջավայրի ողջ գեղեցկությունը, յուրահատուկ մթնոլորտը, որը պարուրում է Ձեզ այս նախագծի սիրով ամենը չէ, ինչ կարելի է ստանալ այստեղ։
![](/images/content/28161364_1335603029878383_8994720566872928343_o-1536x1052.jpg)
Այս բուտիկ-հյուրանոցը գտնվում է Հայաստանի հյուսիսում՝ քաղաք Գորիսում։ Այստեղ հարմար է կանգ առնել, եթե դուք ուղևորվում եք Տաթևի վանք, Զորաց քարեր և Շաքիի ջրվեժ։ Բացի այդ, նաև նրանց համար, ովքեր ճանապարհորդում են առանց շտապելու դեպի Արցախ։ Բացի այն, որ հյուրանոցը յուրահատուկ ոճի է և այստեղ շատ հաճելի է գտնվելը, այստեղ կա ևս մի առանձնահատկություն, որի մասին քչերն են տեղյակ։ Եթե ձեզ բախտ վիճակվի հանգրվանել համար 50 սենյակում, ապա սեղմելով վերելակի կոճակը, դուք միանգամից կհայտնվեք ձեր համարում։
![](/images/content/74667337_2633780273350230_453369527925735424_o-1536x1024.jpg)
Եթե դուք եղել եք Հայաստանում, բայց չեք եղել Ապագա Ռեզորթում, ապա դուք չեք եղել Հայաստանում։ Տվյալ կոմպլեքսը համարվում է Հայաստանի այցեքարտը որոշ պատճառներով։
Առաջինը՝ տեղակայվածությունը ։ Տավուշի մարզը Հայաստանի ամենագեղեցիկ մարզերից մեկն է և ամենա կանաչը։ Բացի տնակներից՝ գեղեցիկ տեսարաններով և մեծ տարածքներով, որտեղ ազատ զբոսնում են ձիերը, Ապագա Ռեզորթի մեջ է մտնում նաև Յել Էքստրիմ Պարկը՝ առաջին էքստրեմալ զվարճանքների պարկը Հայաստանում։
![](/images/content/98003273_603782393565184_284146596692623360_n.jpg)
Dilijazz-ը բացվել է 2019 թվականին։ Եթե դուք սիրում եք ժամանակակից, հարմարավետ ապրելու պայմանները, համեղ ուտեստներ և լավ երաժշտություն, ապա ձեր ընտրությունը կլինի ճիշտ։