7 հյուրանոցներ Հայաստանում, որոնք պարտադիր պետք է այցելել

7 հյուրանոցներ Հայաստանում, որոնք պարտադիր պետք է այցելել

Հայաստանում շատ կան գեղեցիկ և յուրահատուկ հյուրանոցներ։ Առանձնացրել ենք դրանցից 7-ը , որոնք մեզ ամենաշատն են դուր եկել և խորհուրդ ենք տալիս ապայման այցելել։ 

 

Լաստիվեր ՌեզորտԼաստիվեր Ռեզորտ

 

Եթե ցանկանում եք լիցքաթափվել և հանգստանալ գեղեցիկ տեսարանով հյուրանոցում, ապա ընտրեք այս հյուրանոցը։ Այն տեղակայված է հենց ժայռի վրա և ունի յուրահատուկ տեսարան։ Հյուրանոցի տարածքում կա ջեռուցվող լողավազան, հետևաբար յուրահատուկ ժամանցը ցուրտ եղանակին նույնպես ապահովված է։

Հյուրանոցը գտնվում է Ենոքավանում, այն Հայաստանի ամենականաչ  տարածաշրջաններից մեկն է։ Այստեղից կարելի է գնալ Յել Էքստրիմ Պարկ և վայելել նաև էքստրեմալ ժամանց։

 
 
Արևի Հյուրանոց 

 

Այստեղ այցելում են մարդիկ, ովքեր վարում են շատ ակտիվ կյանք՝ զբաղվում են յոգայով և հեծանվասպորտով, գնում են արշավների։ Այս վայրը  գտնվում է Սմբատաբերդ ամրոցի մոտ, որը թվագրվում է 5-րդ դարին։ Եվ բացի այդ ամրոցի գոյության ողջ ընթացքում, այստեղ ապրել են Հայաստանի հզորագույն թագավորական տները՝ Բագրատունիները, Օրբելյանները և նույնիսկ հռոմեական կայսրները՝ Հռոմի կառավարության ընթացքում։ Արևին այն հյուրանոցն է, որը պարտադիր պետք է լինի Հայաստանում ճանապարհորդողի ացելության ցանկում։

 
 
Ալպյան Ամրոց

Հայտնվելով այստեղ մեկ վայրկյան կարելի է կասկածել, թե դուք չեք գտնվում Հայաստանում։ Այս ամրոցը կառուցված է Հայաստանի համար անսովոր ոճով, հենց ինքը անվանումը խոսում է դրա մասին։ Դրան զուգահեռ այն այնքան է ինտեգրված շրջակա միջավայր, որ այժմ իր տեղում անհնար է պատկերացնել այլ որևէ բան։ Հյուրանոցը գտնվում է Դիլիջանում։ Ալպյան Ամրոցը գտնվում է անտառում, ինչը հնարավորություն է ընձեռում կտրվել աշխարհից և հանգստանալ։ 

 
 
Concept Hotel By COAF
 

Այս հյուրանոցը ունի հատուկ առաքելություն և որպեսզի դուք էլ լինեք ինչ որ առանձնահատուկ բանի մի մասնիկ, պարզապես պետք է գալ այստեղ և ապրել։ Ընդամենը 12 համար, որոնք ինտեգրված են COAF Smart Campus-ում , որտեղ գտնվում է COAF Smart Center-ը։ 

Հյուրանոցը համապատասխանում է 4 աստղանի բուտիկ-հյուրանոցի բոլոր պահանջներին, չնայած ի սկզբանե եղել է հյուրատուն։

Համարների դիզայնը, պանորամայով պատուհանները, որոնք բացում են ձեր առջև շրջակա միջավայրի ողջ գեղեցկությունը, յուրահատուկ մթնոլորտը, որը պարուրում է Ձեզ այս նախագծի սիրով ամենը չէ, ինչ կարելի է ստանալ այստեղ։

 
Հյուրանոց Միրհավ
 

Այս բուտիկ-հյուրանոցը գտնվում է Հայաստանի հյուսիսում՝ քաղաք Գորիսում։ Այստեղ հարմար է կանգ առնել, եթե դուք ուղևորվում եք Տաթևի վանք, Զորաց քարեր և Շաքիի ջրվեժ։ Բացի այդ, նաև նրանց համար, ովքեր ճանապարհորդում են առանց շտապելու դեպի Արցախ։ Բացի այն, որ հյուրանոցը յուրահատուկ ոճի է և այստեղ շատ հաճելի է գտնվելը, այստեղ կա ևս մի առանձնահատկություն, որի մասին քչերն են տեղյակ։ Եթե ձեզ բախտ վիճակվի հանգրվանել համար 50 սենյակում, ապա սեղմելով վերելակի կոճակը, դուք միանգամից կհայտնվեք ձեր համարում։

 
Ապագա Ռեզորթ
 

Եթե դուք եղել եք Հայաստանում, բայց չեք եղել Ապագա Ռեզորթում, ապա դուք չեք եղել Հայաստանում։ Տվյալ կոմպլեքսը համարվում է Հայաստանի այցեքարտը որոշ պատճառներով։

Առաջինը՝ տեղակայվածությունը ։ Տավուշի մարզը Հայաստանի ամենագեղեցիկ մարզերից մեկն է և ամենա կանաչը։ Բացի տնակներից՝ գեղեցիկ տեսարաններով և մեծ տարածքներով, որտեղ ազատ զբոսնում են ձիերը, Ապագա Ռեզորթի մեջ է մտնում նաև Յել Էքստրիմ Պարկը՝ առաջին էքստրեմալ զվարճանքների պարկը Հայաստանում։ 

 
Դիլիջազզ
 

Dilijazz-ը բացվել է 2019 թվականին։ Եթե դուք սիրում եք ժամանակակից, հարմարավետ ապրելու պայմանները, համեղ ուտեստներ և լավ երաժշտություն, ապա ձեր ընտրությունը կլինի ճիշտ։