Կարծում ենք շատերի մոտ է հարց առաջացել, թե ինչով է տարբերվում հյուրանոցը հոսթելից, և որ պայմաններում որ տարբերակն է ավելի նախընտրելի։ Փորձենք պարզել միասին։
Հյուրանոց
Հյուրանոցներն ունեն գեղեցիկ ճարտարապետություն, և նրանց սենյակները տեղակայված են տարբեր հարկերում կամ մակարդակներում: Հյուրանոցները մատուցում են մի շարք ծառայություններ՝ անկողնու հարդարում, սենյակների մաքրում և այլն: Կան հյուրանոցների բազմաթիվ տեսակներ, օրինակ՝ բիզնես հյուրանոցներ, resort-հյուրանոցներ, ապարտամենտներ և այլն։ Հյուրանոցներում գիշերակացի արժեքը համեմատաբար ավելի բարձր է, սակայն ապահովում է բարձր մակարդակի սպասարկում և մաքրություն։ Այցելուներին տրամադրվում են առանձին սենյակներ՝ առանձին լոգարաններով։
Հոսթել
Հոսթելներում սովորաբար կիսում են իրենց սենյակը հաստատության այլ հյուրերի հետ, ինչպես նաև խոհանոցը և լոգարանը: Որպես կանոն, բոլոր հոսթելներն ունեն մի շարք սենյակներ, որոնք հագեցած են բազմահարկ մահճակալներով: Սովորաբար հոսթելների հյուրերը այլ երկրներից բյուջետային զբոսաշրջիկներն ու ուսանողներն են, ինչպես նաև շփումը գնահատող մարդիկ,ովքեր ճանապարհորդում են ընկերական խմբերով, ովքեր գնահատում են հաղորդակցությունը, նոր ծանոթություններն ու փորձը: Այսպիսով, հոսթելում հյուրը դառնում է վարձակալ ոչ թե սենյակի, այլ միայն մի անկողնու:
Հյուրանոց, թե հոսթել
Քանի որ արդեն ծանոթ եք հյուրանոցներին և հոսթելներին, ապա կարող ենք որոշել, թե երբ կարելի է օգտվել դրանցից յուրաքանչյուրի ծառայություններից։
Հյուրանոցներին նախընտրություն կարելի է տալ, երբ ցանկանում եք ունենալ մքսիմալ հարմարավետ ուղևորություն, ճամփորդում եք ընտանիքի և երեխաների հետ, ցանկանում եք առանձնանալ, կամ օգտվել հավելյած ծառայություններից։
Հոսթելին կարելի է նախընտրություն տալ այն ժամանակ , երբ ճամփորդում եք միայնակ, ցանկանում եք գումար խնայել, պարզապես ցանկանում եք գիշերել և շարունակել ճանապարը, պահանջկոտ չեք և ցանկանում եք նոր ծանոթություններ ձեռք բերել։