Ամառ, շոգ․․․
Այս եղանակին դիմակայելու լավագույն տարբերակը լողավազաններ այցելությունն է։ Առաջարկում ենք 2020-ի լավագույն լողավազանները՝ այցելելու, վայելելու և զովանալու համար ։)
Multi Grand Համալիր
Այս հյուրանոցը ունի շքեղ կահավորում և բարձրակարգ սպասարկում։ Արժեքը մեծահասակների համար՝ 8000 դրամ, երեխաների համար՝ 4000 դրամ։
Հասցեն` Երևան-Աբովյան մայրուղի 5։
Best Western Congress Hotel
Այս լողավազանի առավելությունը կայանում է նրանում, որ գտնվում է կենտրոնում և հեշտ է այցելելը, հարմարավետ է և գեղեցիկ։ Այցելության արժեքը 7500 դրամ է։ Հասցեն՝ Իտալիայի փող․ 1։
Cross Sport Complex
Cross Sport Complex-ը ընտանեկան ժամանցի լավագույն տարբերակներից մեկն է։ Այցելության արժեքը՝ մեծահասակները 5000 դրամ, երեխաները՝ 3000 դրամ։ Հասցեն՝ 50-1 Աշտարակի խճուղի։
Latar համալիր
Այս լողավազանը առանձնանում է իր հարմարավետությամբ և համեմատաբար մեծ չափերով։ Այցելության վճարը մեծահասակների համար 6000 դրամ է, երեխաների համար՝ 3000։ Հասցեն՝ Սիլիկյան թաղամաս 5-րդ փողոց , 58։
Դրսում Հանգստի Գոտի
Այս հանգստի գոտին առանձնանում է գեղեցիկ կանաչապատ շրջակայքով և յուրահատուկ ջրային ատրակցիոնով։ Հասցեն՝ Երևանյան խճ․10։
Կովկաս Համալիր
Այս լողավազանը առանձնանում է հատուկ ջրի մեջ հարմարեցված նստարաններով , որտեղ կարող եք միաժամանակ նստել, վայելել զովացուցիչ ըմպելիքը և զովանալ։ Արժեքը մեծահասակի համար 5000 դրամ, երեխաների համար՝ 3000։ Հասցե՝ Հանրապետության 82։
Vahakni համալիր
Ամառային ջերմ օրերից մեկն էլ կարող եք նվիրել այս լողավազանին։ Արժեքը մեծահասակի համար 5000 դրամ, երեխաների համար՝ 3000։ Հասցեն՝ Աշտարակի խճուղի 7։