Ինչպե՞ս հավաքել ճամպրուկը ճանապարհորդելիս

Ինչպե՞ս հավաքել ճամպրուկը ճանապարհորդելիս

Շատերի համար դժվար է կողմնորոշվել ճամպրուկը հավաքելիս, ինչի պատճառով նրանք կարող են վերցնել օրինակ 10 հատ լողազգեստ և մոռանալ տաք հագուստի մասին ,կամ վերցնել մի քանի տեսակ մարտկոց, բայց մոռանալ ֆոտոխցիկը։ Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար կազմել ենք ցանկ, որը կօգնի ձեզ հավաքել ճամպրուկը։

 

Հագուստ

 

 

Քանի որ հագուստը զբաղեցնում է ճամպրուկի մեծ մասը, ուստի պետք է սահմանափակվել առաջին անհրաժեշտության իրերով՝

  • Կարճաթև շապիկներ 
  • Ջինսեր ( ավելի հարմարավետ հագուստ քան ջինսե տաբատն է՝ դժվար է պատկերացնել,այն կարելի է կրել ամենուրեք, զբոսնելիս , տուրերին, երեկոյան զբոսանքների ժամանակ)
  • Շորտեր ( հիանալի տարբերակ են ամառային շոգ եղանակի համար: Եթե մեկնում եք տաք վայրեր կարելի է վերցնել 1-2 զույգ)
  • Թեթև բաճկոն ( անգամ տաք երկրներում կարող է երեկոյան ցուրտ լինել կամ անձրևային եղանակ , այդ պատճառով կարող եք վերցնել Ձեզ հետ հնարավորինս թեթև, բայց տաք ու անջրաթափանց բաճկոն):
  • Լողազգեստ ( եթե այցելելու եք լողափ, ապա լողազգեստ  խորհուրդ տալը նույնիսկ ավելորդ է):
  • Ծովափնյա զգեստ ( ծովափնյա  օրերի համար շատ հարմար են այս զգեստները, հատկապես երբ լողալուց հետո չեք ցանկանում  հագնվել):
  • Գուլպաներ ( մի քանի զույգ գուլպա ունենալը լավ միտք է : Դրանք օգնում են, որ երկար քայլելուց հետո ոտքերը չվնասվեն և տաքացնում են):
  • Գիշերազգեստ
  • Ներքնազգեստ
  • 2-3 զույգ կոշիկ  (եթե կա մի բան, որ  խիստ անհրաժեշտ է՝ դա հարմարավետ կոշիկն է: Կարող եք վերցնել հագուստին համապատասխան կոշիկներ, որոնք չեն ցավեցնում: Չմոռանաք հողաթափերի կամ սանդալների մասին):
  • Արևային գլխարկ ( երկար արևի տակ մնալուց պաշտպանվեք գեղեցիկ գլխարկով):
  • Արևային ակնոց (լավ արևային ակնոցները շատ անհրաժեշտ են ցանկացած ճանապարհորդությունների ժամանակ):
  • Անձրևանոց ( դուք երբեք չգիտեք, թե երբ կանձրևի, այնպես որ անպայման վերցրեք անձրևանոց):

 

Հիգիենայի պարագաներ

 

Հատկապես հիմա շատ կարևոր է անձնական հիգիենան, անգամ լավ հյուրանոց գնալիս փոքր քանակությամբ ունեցեք այս իրերից՝ անհարմար իրավիճակում չհայտնվելու համար։

  • Ախտահանիչ (նախընտրելի է ալկոգել կամ սփրեյ, որը ամբողջ ճանապարհորդության ընթացքում պետք է Ձեզ մոտ լինի)
  • Դիմակ և ձեռնոցներ
  • Շամպուն և կոնդիցիոներ 
  • Լոգանքի գել
  • Ատամի խոզանակ և մածուկ
  • Սանր
  • Դեզոդորանտ
  • Արևապաշտպան  կրեմ

 

 

Դեղորայք

 

Դուք կարող եք  ստանալ առաջին բուժօգնություն մարդաշատ տարածքներում, սակայն երբ գտնվում եք սարի վրա, անմարդաբնակ կղզում կամ էլ ամայի ճանապարհին՝ չեք կարող համոզված լինել, որ ամեն ինչ լավ է լինելու, այդ պատճառով ունեցեք Ձեզ մոտ նաև առաջին օգնության համար անհրաժեշտ դեղորայք ( ցավազրկող, ստամոքսի և սրտխառնոցի դեղ և այլն):

 

Էլեկտրական սարքեր

 

  • Լիցքավորիչ  ( կարող եք վերցնել նաև շարժական լիցքավորիչ, երկար ժամանակ դրսում անցկացնելիս կկարողանաք լիցքավորել էլեկտրական սարքերը):
  • Ադապտեր  (էլեկտրական վարդակները տարբեր երկրներում կարող են տարբերվել, առանց էլեկտրական սարքերի չմնալու համար նախապես ճշտեք, թե ինչ վարդակներ են տվյալ երկրում և ունեցեք համապատասխան ադապտեր):

 

Սնունդ

 

Եթե մինչ հյուրանոց հասնելը երկար ճանապարհ պետք է անցնեք՝ Ձեզ հետ միշտ ունեցեք սնունդ, որը կհագեցնի քաղցը։ Նախընտրելի է ընդեղեն կամ չրեր։ Սակայն կան երկրներ, որտեղ չի թույլատրվում սնունդ տանել։ Այդ պատճառով նախընտրելի է նախապես ստուգել։

 

Փաստաթղթեր և գումար

 

Ամբողջ ճամպրուկը իմաստ չի ունենա, եթե մոռանաք վերցնել ամենակարևորը՝ փաստաթղթերն ու գումարը։ Խորհուրդ է տրվում այս իրերը պահել միշտ տեսադաշտում, բայց անվտանգ տեղում։ Հարմար են հատկապես բանան-պայուսակները, որոնք կարևոր իրերը կդարձնեն միշտ հասանելի և անվտանգ։