Ինչպե՞ս ապահով ճանապարհորդել կորոնավիրուսի բռնկման ընթացքում

Ինչպե՞ս ապահով ճանապարհորդել կորոնավիրուսի բռնկման ընթացքում

Կորոնավիրուսի բռնկումը դարձավ մեծ պատճառ մարդկանց անհանգստության համար ամբողջ աշխարհում։ Կասեցվեցին բոլոր թռիչքները, փակվեցին սահմանները և ճանապարհորդելը դարձավ բարդ և անհարմար։
Չնայած բոլոր վտանգներին, եթե միևնույն է որոշել եք ճանապարհորդել, ապա ուշադրություն դարձրեք այս մի քանի խորհուրդներին, որպեսզի համոզված լինեք, որ ճանապարհորդում եք ապահով և անպայման հետևեք կորոնավիրուսի մասին վերջին նորություններին։
 
Խորհուրդ 1. Ստացեք ձեր բոլոր պատվաստումները
Մինչև չամփորդության մեկնելը շատ կաևոր է համոզված լինել, որ դուք ստացել եք բոլոր տեսակի անհրաժեշտ պատվաստումերը։ Համոզված և վստահ լինելը, որ դուք պաշտպանված եք վարակվելու ռիսկից հնարավորինս չափով՝ ձեր ուժեղ իմունային համակարգը պահելու բանալին է։
 
Խորհուրդ 2. Վերցրեք ձեզ հետ ախտահանող միջոցներ
Կորոնավիրուսի բռնկումից տուժած ամենասարսափելի դեպքերից էր կրուիզային նավ  Diamond Princess-ի կարանտինը Ճապոնիայում, որի ուղևորները երկար ժամանակ չէին կարողանում լքել նավը։ Եթե դուք ճանապարհորդում եք շատ ուղևորների հետ, օրինակ՝ ինքնաթիռով, ապա պետք է համոզված լինեք, որ ձեր շրջակայքը ախտահանված է, անպայման ձեր հետ վերցրեք հակաբակտերիալ անձեռոցիկներ և սփրեյ, ախտահանեք ձեր շրջակայքը՝  նստատեղը, բաժակը, սեղանները և այն ամենը՝ ինչի հետ կունենաք շփում։
 
Խորհուրդ 3. Մաքուր պահեք ձեր ձեռքերը
Պարբերաբար լվացվելը ամենաէֆեկտիվ միջոցներից է վիրուսի դեմ պայքարելու համար։ Եթե դուք ճամփորդում եք մի տեղ, որտեղ չկա հնարավորություն պարբերաբար լվացվելու, ապա անպայման վերցրեք ձեզ հետ ալկոգել և պարբերաբար օգտագործեք այն։ Հնարավորինս խուսափեք ձեռքերի՝ բերանին, աչքերին, դեմքին դիպչելուն, սրանք ամենահասանելի հատվածներն են վիրուսի ներթափացման համար։
 
Խորհուրդ 4. Ունեցեք ճամփորդական ապահովագրություն
Ճանապարհորդելիս անպայման պետք է ճշտել, թե արդյոք ձեզ սպասարկող տուր ընկերությունը տալիս է ապահովագրություն, և արդյոք այդ ապահովագրության մեջ մտնում է Կորոնավիրուսից հասցված վնասների փոխհատուցումը։ Նաև կարևոր է հաստատ իմանալ, թե տվյալ երկրում ինչքան վարակվածության դեպքեր կան և ի՞նչ կանի տվյալ ապահովագրությունը, եթե դուք առնչվեք նմանատիպ դեպքի հետ։ Նաև հարկավոր է ճշտել հյուրանոցի, տուրերի, ավիատոմսերի փոխհատուցումը, եթե դուք ստիպված լինեք մնալ տվյալ երկրում թռիչքների չեղարկման պարագայում։
 
Խորհուրդ 5. Հեռու մնացեք մարդաշատ վայրերից
Վարակը հիմնականում կարող է տարածվել մարդաշատ վայրերում, ուստի պետք է խուսափել մարդաշատ վայրերում գտնվելուց։ Սա փաքրացնում է ձեր շփման հավանականությունը վարակվածների հետ։ Իհարկե տուրերը իրենցից ներկայացնում են մարդաշատ վայրերի այցելություն, բայց ամեն դեպքում, այդ ամենը պետք է կազմակերպել ոչ սեզոնային ժամանակահատվածում։ 
Իհարկե անհնար կլինի խուսափելը մարդկանց բազմությունից փառատոնների ժամանակ։ Այս պատճառով Եվրոպայում խստորեն չեղարկվեցին Իտալիայի Դիմակահանդեսը և նույնիսկ Իսպանիայում Հեռախոսների Համաշխարհային Կոնգրես Էքսպոն։
 
Խորհուրդ 6. Հոգ տարեք ձեր մասին
Ճանապարհորդության մեկնելը հուզիչ է, մենք բոլորս շատ լավ գիտենք դա։ Այնուամենայնիվ ճանապարհորդության գերարագ բնույթը չի նշանակում, որ դուք պետք է շտապեք։ Կարող է հաճելի թվալ այն, որ դուք արթնանում եք լուսաբացին, դուրս եք գալիս և վերադառնում եք համար կեսգիշերին, բայց շատ կարևոր է համոզված լինել, որ բոլոր պայմաններում դուք հոգ եք տանում ինքներդ ձեր մասին։ Ի՞նչու, քանի որ բավարար քունը և առողջ սննդակարգը բարձրացնում են դիմադրողականությունը։ Սա հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր առավել թիրախային խմբում են գտնվում, ինպիսիք են տարեցները կամ թույլ իմունային համակարգ ունեցողները։