Ցանկացած ճանապարհորդության կազմակերպումը բաղկացած է հետևյալ մասերից՝ վիզայի ձևակերպում, ապահովագրություն, մեկնում, վերադարձ, ապրուստի ծախս և չնախատեսված ծախսեր տեղում։
Հանգստյան վայր մեկնման ճանապարհի և ապրուստի ծախսը համարվում է հիմնական բաղկացուցիչ մասը։ Սրա մեծությունը հենց կարող է կողմնորոշել, թե, որտեղ գնալ ինքնուրույն և, որտեղ գնալու համար գնել տուր։
Հաճախ տուրով ավելի մատչելի է լինում ուղևորվել ծովափնյա հանգստի, իսկ եթե ցանկանում եք զբոսնել եվրոպական քաղաքներով, ապա ավելի ձեռնտու է ինքնուրույն գնել տոմսերը և ամրագրել հյուրանոցը։
Ինչպե՞ս կողմնորոշվել
Որոշ տուրօպերատորներ ունեն իրենց հյուրանոցները ամենահայտնի հանգստյան վայրերում, այդ իսկ պատճառով կարող են վաճառել տուրերը համարյա ինքնարժեքով։ Տուր փաթեթները հնարավոր է էժանացնել ավիատոմսերի և հյուրանոցների համարների մեծածախ գնման դեպքում։ Տուրիստական փաթեթը, հատկապես, եթե մեկնում է մարդկանց մեծ խումբ կամ ընտանիք՝ արժենում է ավելի մատչելի։ Այս ամենը հնարավոր է դառնում այն պատճառով, որ տուրօպերատորները գնում են մեծ քանակությամբ տեղեր չարթերային ռեյսերի ժամանակ և շատ քանակությամբ համարներ հյուրանոցում՝ մատչելի արժեքով, փոխարենը ապահովելով հաճախորդների մեծ քանակ։ Պետք է նաև հիշել վառվող տուրերի մասին, այս պարագայում ոչ մի ինքնուրույն ճանապարհորդություն չի համեմատվի արժեքի առումով։ Բացի այդ, որոշ պետությունների կառավարություններ սուբսիդավորում են տուրօպերատորներին՝ տալիս են փոխհատուցում յուրաքանչյուր նրանց կողմից բերած զբոսաշրջիկի համար։
Հաշվի առեք նաև անվտանգությունն ու հարմարավետությունը։ Տուրերի դեպքում ավելի քիչ է հավանականությունը, որ որևէ խնդիր կծագի տեղափոխման, համարների ընտրության կամ ձեր անձնական անվտանգության հետ։
Ինքնուրույն ավելի ձեռնտու և հեշտ է լինում ճանապարհորդել դեպի մեծ քաղաքներ, մշակութային - պատմական և զբոսաշրջային կենտրոններ, որոնք գտնվում են օդանավակայաններին և այլ տրանսպորտային կապուղիներին մոտ։
Եթե դուք ցանկանում եք ճանապարհորդել որևէ յուրահատուկ ուղիով, օրինակ՝ մեքենայով շրջագայություն Եվրոպայում, կամ եթե չեք ցանկանում որևէ մեկի գծած գրաֆիկով շարժվել, ապա նույնպես ավելի լավ է ընտրել ինքնուրույն ճամփորդելու տարբերակը։
Ընդհանրապես այժմ տենդենցը այնպիսին է, որ աշխարհում ավելի են շատանում մարդիկ, ովքեր ճանապարհորդում են ինքնուրույն․ բոլորը ցանկանում են զգալ այդ երկրի կյանքը, սուզվել տեղական մթնոլորտի մեջ և վայելել այդտեղ անցկացված օրերը ինչպես իրենք կցանկանան։
Ցանկացած դեպքում խորհուրդ է տրվում միշտ հաշվարկել և համեմատել տուրիստական ընկերության և ինքնուրույն ճանապարհորդության արժեքը ձեզ անհրաժեշտ ուղղությամբ։ Շատ կարևոր է նաև ընտրել վստահելի տուրիստական ընկերություն։ Երբեմն դժվար է հրաժարվել վառվող առաջարկներից, երբ տուրը մատչելի է լինում անգամ ավիատոմսի գումարից, սակայն դա կարող է խաբեություն լինել։
Նաև տուրի ընթացքում ամենևին պարտադիր չէ ճանապարհորդել գիդի հետ կամ մասսայական էքսկուրսիաներով։ Նույնիսկ կարելի է ժամանակից շուտ դուրս գալ հյուրանոցից և ճամփորդել երկրով։ Իսկ եթե դուք տուր փաթեթների մեծ սիրահար եք, ապա գոնե մեկ անգամ փորձեք ինքնուրույն ճամփորդել։ Գուցե դա ձեզ իսկապես դուր գա։