Արարատի մարզի Վեդի քաղաքի մոտակայքում կարող եք տեսնել բազմաթիվ ժայռապատ փոքրիկ կիրճեր, սակայն Հրեշտակների Ձորը առանձնանում է դրանցից իր յուրահատուկ գունավորմամբ և գեղեցկությամբ։ Տեղանքը նման է Արիզոնայի, Կոլորադոյի անապատներին, այդ պատճառով ստացվում են ազդեցիկ և տպավորիչ լուսանկարներ։ Այստեղ կա նաև բուժիչ հանքային ջուր։ Արշավային ուղու վրա արդեն առկա են ցուցանակներ։
Հրեշտակների Ձոր կարող եք այցելել ընտանիքով՝ Ապրիլի 20-ից Նոյեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում , սակայն հաշվի առեք, որ ամռանը եղանակը այսեղ շատ շոգ և չորային է։
Հրեշտակների Ձոր հասնելու համար Wikiloc-ում կարող եք գտնել այստեղ տանող ուղին։