Արագածոտնի մարզում մեկօրյա ակտիվ հանգստի ուղեցույց

Դեռ չե՞ք պլանավորել , թե ինչպես եք անցկացնելու մոտակա հանգստյան օրերը։ Առաջարկում ենք ծանոթանալ Արագածոտնի մարզում տեղակայված բոլոր տեսարժան վայրերին։ Ձեզ համար պատրաստել ենք 1 օրյա ուղեցույց, որը կարող եք ընդլայնել և այցելել նաև Բյուրականի աստղադիտարան, Կարմրավոր, Սուրբ Գևորգ (Մուղնի) եկեղեցիներ և Օհանավանք։ 

 

Երկիր՝ Հայաստան

 

Քարտեզ՝

  

 

Հեռավորություն՝ 150 կմ

 

Ուղևորության տևողությունը՝ 6 ժամ

 

Հագուստ՝ Արևային ակնոց,տաք հագուստ: 

 

Խորհուրդներ՝ Օգտագործեք արևապաշտպան կրեմ արևահարությունից խուսափելու համար։

 

Անվտանգություն՝   Մայիս և Հունիս ամիսներին կարող եք հանդիպել թունավոր օձերի, այդ պատճառով հեռու մնացեք բարձր խոտածածկից։ Ճանապարհին լինելու են նեղ, լեռնային հատվածներ։

 

Այցելության լավագույն ժամանակահատվածը՝ Բացի քարի լճից՝ մյուս բոլոր տեսարժան վայրերը հնարավոր է այցելել ամբողջ տարի , Քարի լիճը գտնվում է ծովի մակարդակից 3200 մետր բարձրության վրա և ճանապարհը բաց է Ապրիլի 15-ից Հոկտեմբերի 15-ը։

 

1 Սաղմոսավանք

Սաղմոսավանքը համարվում է Հայաստանի այցեքարտերից մեկը։ Այստեղից բացվող տեսարանը դեպի ձոր իսկապես հեքիաթային է։ Սաղմոսավանք բառի հիմքում սաղմոսն է, որը հոգևոր երգն է: Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել: Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի:

 

 

2 Տառերի պուրակ

Հայոց այբուբենի հուշարձանը կառուցվել է 2005 թվականին հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։

 

 

Այս հուշարձանից դեպի Քարի լիճ ճանապարհին է գտնվում Պիկնիկի գոտի, որտեղ կարող եք հանգստանալ, սնվել, վայելել բնությունն ու ուղևորվել դեպի աննման Քարի լիճ։

 

3 Քարի լիճ

Քարի լիճը գտնվում է Արագած լեռան վրա. բացարձակ բարձրությունը` 3207մ, հայելու մակերեսը` 0,12ք.կմ, խորությունը` 9մ: Առաջացել է սառցե գոյակցություններից: Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում: Քարի լճից սկիզբ է առնում Արքաշեն գետը: Լճի ափին է առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը, որը կառուցել են Ալիխանյան եղբայրները (Արտեմ Ալիխանյան, Աբրահամ Ալիխանով) 1942թ.-ին:

 

 

4 Ամբերդ

Ամբերդի ներկայիս ամրությունը 11-13-րդ դարի կառույց է: Այն բաղկացած է իշխանական եռահարկ դղյակից, բերդապարիսպներից, բաղնիքից, փոքր մատուռից, եկեղեցուց, գետնուղիներից: Ամրոցի անառիկ դիրքը էլ ավելի է ամրացվել պարիսպներով և բուրգերով: Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված մեծ քանակությամբ գորգի կտորները վկայում են, որ դղյակի պատերը ծածկված են եղել գորգով:

 

 

Եթե ունեք մեկ օրից ավել ժամանակ՝ կարող եք ուղևորվել  Ամբերդ հյուրանոց , վայելել հիանալի տեսարանն ու լողալ լողավազանում։ 

 

 

Իսկ եթե ցանկանում եք մեկ օրում հասնել Քարի լիճ և վերադառնալ՝ կարճ հանգիստ ունեցեք Amberd Tavern-ում, վայելեք համեղ հայկական խոհանոցն ու շարունակեք ճանապարհը։

 

 

5 Տեղեր

Ճանապարհը շարունակեք դեպի Տեղերի Սուրբ Աստվածածին եկեղեցի, ըստ պահպանված արձանագրության կառուցվել է 1213 թվականին։ Այն առանձնանում է իր խիստ ձևերով և դեկորատիվ հարդարանքի գրեթե իսպառ բացակայությամբ։ 

 

 

6 Աղձք

Աղձք այցելության ընթացքում կարող եք ծանոթանալ IV դարում կառուցված Արշակունյաց թագավորների դամբարանը, այստեղ է տեղակայված նաև Բազիլիկ եկեղեցին։ Առայժմ հայտնի չէ, թե Արշակունիների դամբարանից առաջ է կառուցվել, թե հետո: Պահպանվել է պատերի և մույթերի 1.5–2 մ. բարձրությամբ հատվածներ: Եկեղեցու առանձնահատկությունը այն է, որ հիմքում եկեղեցին գրեթե քառակուսի է: