Ո՞ր միջազգային ուղղություններն են վերաբացվում զբոսաշրջիկների համար :

Ո՞ր միջազգային ուղղություններն են վերաբացվում զբոսաշրջիկների համար :

Մի շարք հանրաճանաչ ուղղություններ սկսել են թեթևացնել Covid-19- ի կանխարգելման միջոցառումները և սահմանային սահմանափակումները և շարժվում են դեպի զբոսաշրջիկներին վերադարձնելը։
Այս ամսվա սկզբին Եվրամիությունը հայտնեց , որ պլանավորում է վերաբացել իր ներքին սահմանները, մինչդեռ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Էստոնիան, Լատվիան և Լիտվան, արդեն իսկ հանել են սահմանափակումները միմյանց քաղաքացիների համար:
Կարիբյան մի շարք կղզիներ արդեն բացել են իրենց դռները օտարերկրյա այցելուների համար։
Եթե դուք այն ճանապարհորդներից եք, ովքեր անհամբեր սպասում են նորություններին, թե որտեղ կարող են մեկնել այս տարի, ահա մի ուղեցույց դեպի վերաբացման լավագույն պլաններ կազմող երկրներ, ինչպես նաև նրանցից մի քանիսը, որոնք իրենց սահմանները պահպանում են այս պահի դրությամբ փակ:

 

ԿԻՊՐՈՍ

Կիպրոսի իշխանությունները հույս ունեն վերականգնել զբոսաշրջությունը և այդ պատճառով առաջարկում են բոլոր հնարավոր առավելությունները։ 

Նրանք հայտարարում են, որ կփակեն COVID-19-ով հիվանդների եւ նրանց ընտանիքների կացարանի, սննդի, ըմպելիքների եւ դեղամիջոցների ծախսերը: 

Միջազգային օդային ուղեւորությունը Կիպրոս կսկսվի հունիսի 9-ին՝ 19 երկրներից: Ուղեւորները COVID-19 թեսթ պետք է անցնեն մեկնելուց երեք օր առաջ: Այս միջոցը հունիսի 20-ին կչեղարկվի 13 երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Ֆինլանդիայի, Իսրայելի, Հունաստանի եւ Նորվեգիայի համար։

 

ԵԳԻՊՏՈՍ

Եգիպտոսը սկսեց վերականգնել ներքին զբոսաշրջությունը: Հունիսի 1-ից հյուրանոցները կարող են գործել 50 տոկոս ծանրաբեռնվածությամբ: Միջազգային չվերթների վերսկսման ժամկետը դեռ որոշված ​​չէ, այնուամենայնիվ, Եգիպտոսը բանակցություններ է վարում որոշ երկրների հետ զբոսաշրջային չվերթների իրականացման վերաբերյալ: Ներքին որոշ չվերթներ նախատեսվում է շուտով վերսկսել:

 

ԲԱԼԻ

Բալիում կորոնավիրուսի դեպքերը զգալիորեն ավելի քիչ է քան Ինդոնեզիայի մյուս կղզիներում։ 

Բալին կբացվի զբոսաշրջիկների համար հոկտեմբերին։ Ավելի վաղ հնարավոր է բացվեն Յավա և Ռիաու կղզիները։

 

ԲՈՒԼՂԱՐԻԱ

Բուլղարիայում ներգնա տուրիստական ​​ուղևորությունները սկսել են գործել մայիսի 13-ից, կառավարությունը նախատեսում է այս տարի կենտրոնանալ ներգնա տուրիզմի, ինչպես նաև հարևան երկրներից հյուրերի վրա: Օտարերկրացիները երկիր մուտք գործելուց հետո պետք է անցնեն պարտադիր 14-օրյա կարանտին:  Երկիրը իր սահմանները մայիսի 22-ից բացել է Եվրամիության և Շենգենյան երկրների քաղաքացիների համար։

 

ՀՈՒՆԱՍՏԱՆ

Հունաստանը Եվրոպայում համաճարակից ամենաքիչը տուժած երկրներից մեկն է: Երկրի իշխանությունները հույս ունեն ամառային զբոսաշրջային սեզոնը բացել հուլիսի 1-ից: Սակայն  երկիր հնարավոր է մուտք գործել միայն կորոնավիրուսի բացասական թեստ ունենալուց հետո։ Հյուրանոցները կհրաժարվեն ճաշարաններից, իսկ լողափերի լոգարանները հագեցած կլինեն անհատական ​​օգտագործման մեկանգամյա ծածկով։ 

Հունիսի 15-ից Հունաստանը սահմանները բացում է 29 երկրի քաղաքացիների համար: Ցուցակը կազմվել է զբոսաշրջիկների ծագման երկրների համաճարակաբանական պրոֆիլը ուսումնասիրելուց հետո, հայտնում է Հունաստանի Զբոսաշրջության ազգային կազմակերպությունը:

Նշվում է, որ Աթենքից և Սալոնիկից կկատարվեն միջազգային թռիչքներ:

Ցանկում ներառված են Գերմանիան, Ավստրալիան, Ավստրիան, Դանիան, Շվեյցարիան, Էստոնիան, Ճապոնիան, Իսրայելը, Չինաստանը, Խորվաթիան, Կիպրոսը, Բուլղարիան և այլ երկրներ: Այս երկրներից ժամանած զբոսաշրջիկները օդանավակայանում կորոնավիրուսի ընտրովի թեստ կհանձնեն: Բացի այդ, նրանց վրա կտարածվեն երկրում կիրառվող բոլոր սահմանափակումները: Աստիճանաբար ցանկում փոփոխություններ կկատարվեն՝ պայմանավորված երկրների համաճարակաբանական իրավիճակով: Նախատեսվում է, որ հուլիսի 1-ին երկրների ցանկն էապես կընդլայնվի:

 

ԹԱԻԼԱՆԴ

Թաիլանդի կառավարությունը հայտնել է, որ նախատեսում է հուլիսի 1-ից բացել միջազգային ավիահաղորդակցությունը, ինչպես նաև ամբողջությամբ հեռացնել COVID-19-ի հետ կապված սահմանափակիչ միջոցները:

Հուլիսի 1-ից կվերացվեն բիզնեսի և գործունեության ոլորտում առկա սահմանափակումները, որոնք նախկինում ներդրվել էին կորոնավիրուսի պատճառով: Սակայն դիմակներ կրելն ու սոցիալական հեռավորություն պահպանելը կմնա պարտադիր։

 

ԻՏԱԼԻԱ

Իտալիան հունիսի 3-ից իր սահմանները բացեց Եվրոպական միության և Մեծ Բրիտանիայի զբոսաշրջիկների առաջ՝ առանց կարանտինի ռեժիմ պահպանելու պահանջի: Հունիսի 15-ից իշխանությունները ծրագրում են բացել թատրոններն ու կինոթատրոնները: Երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի խոսքով՝ եթե իրավիճակը վատանա, ապա սահմանափակումները կսկսեն նորից կիրառվել ինչպես առանձին մարզերում, այնպես էլ ամբողջ Իտալիայում:

 

ԻՍՊԱՆԻԱ

Իսպանիան իր սահմանները կբացի օտարերկրյա զբոսաշրջիկների համար ՝ սկսած հուլիսից: Ամեն տարի ավելի քան 80 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ է գալիս Իսպանիա: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը այլ երկրների բնակիչներին հորդորել է արձակուրդները պլանավորել Իսպանիայում:

Մայիսի 15-ից Իսպանիայում 14-օրյա կարանտին է ներդրվել բոլոր օտարերկրացիների համար:

Ըստ որոշ տեղեկությունների օտարերկրյա զբոսաշրջիկներ կարող են սկսել ընդունել Բալեարյան կղզիները: Կանարյան կղզիները կսկսեն զբոսաշրջիկների ընդունել հուլիսից սկսած՝ նոր անվտագության կանոններով։

 

ԱՄԷ

Էմիրություններում միջազգային տուրիստական ​​ուղևորությունների վերսկսման ամսաթվի մասին որևէ տվյալ չկա: Երկիրը շարունակում է ունենալ պարետային ժամ: Միևնույն ժամանակ, Դուբայում գործող Emirates-ը հայտարարեց ինը միջազգային ուղղություններով թռիչքների վերսկսման մասին, սկսած մայիսի 21-ից ՝ Լոնդոն, Ֆրանկֆուրտ, Փարիզ, Միլան, Մադրիդ, Չիկագո, Տորոնտո, Սիդնեյ և Մելբուրն: